Բաքվում կալանավորված Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել![]() 17 հոկտեմբերի 2023 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Լաչինի միջանցքից առևանգված և Բաքվում կալանավորված 68–ամյա Վագիֆ Խաչատրյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։ «Ես չեմ մասնակցել մարտերին։ Ես ճանաչում էի այնտեղ ապրող ադրբեջանցիներին, մտերիմ էի նրանց հետ»,- ասել է նա, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Դատի ժամանակ նաև ընթերցվել է Խաչատրյանի «գործով» անցնող ևս 30 արցախցու անուն։ Նրա փաստաբան Նաթիգ Բեյբալաևը հրաժարվել է պաշտպանությունի՝ առողջական խնդիրների պատճառով։ Նրան կպաշտպանի նոր փաստաբան՝ Ռադմիլա Աբիլովան։ Վագիֆ Խաչատրյանն ասել է, որ չի առարկում նոր փաստաբանի նշանակման դեմ։ Նշվում է, որ Խաչատրյանին իր իրավունքները ներկայացրել են հայերեն լեզվով։ 68-ամյա տղամարդն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |