Մեցոլա. Անվերապահ աջակցում ենք ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը17 հոկտեմբերի 2023 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Եվրամիության համար։ «Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ–ին` անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Եվրախորհրդարանի ղեկավարը նշել է, որ նախորդ լիագումար նիստի ժամանակ համատեղ հայտարարություն է ընդունվել և դատապարտվել է ԼՂ-ի նկատմամբ հարձակումը։ Այժմ, ըստ նրա, պետք է ուշադրությունը կենտրոնացնեն խաղաղ բանակցությունների վերսկսման վրա։ «Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը։ ԼՂ–ում միջազգային հանրության ակտիվ մասնակցությունն անհրաժեշտություն է։ Մեր ջանքերը պետք է ուղղենք ԼՂ–ում բնկավել շարունակող հայերի երաշխիքներ տալուն օգնելուն, խաղաղությանը և հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը` հիմքում ունենալով երկու երկրների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները»,– ընդգծել է Մեցոլան։ Photo. AFP via Getty Images Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |