Կոտայք գյուղի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք են գտել17 հոկտեմբերի 2023 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Կոտայք գյուղի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, հայտնում է ոստիկանությունը: Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժին է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Արցախյան պատերազմների մասնակից է, իր հետ զենք-զինամթերք է բերել և թողել Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհի կամրջի մոտ: Հաղորդման հետքերով դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, Կոտայքի պարեկները և փրկարար ծառայության, ինչպես նաև Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցներ: Տղամարդու հայտնածը հաստատվել է: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեում: Հայտնաբերվել են ինքնաշեն, կարճեցված փողով ողորկափող հրացան, ակոսափող, առանց գործարանային համարների ինքնաձիգ, ակոսափող երկու հրազեն, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, «ПК» տեսակի գնդացիր՝ ոտնակով, որին ամրակցված ժապավենում կար 7․62 մմ տրամաչափի գնդացրի համար նախատեսված 95 փամփուշտ, «АГС» տեսակի նռնականետ՝ ոտնակներով և փամփշտատուփով, «Մակարով» տեսակի նմանվող և առանց գործարանային համարների երեք ատրճանակ, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 5․45 մմ տրամաչափի 1793 փամփուշտ, փայտե կոթով արբալետ, ինքնաձիգի գազամխոցով փակաղակի շրջանակ, հրացանի համար նախատեսված զարկանաձգային մեխանիզմ, ինքնաձիգի փակաղակ, հրազենի երկու դետալ, նռնականետի արկ և արկի երեք դետալ, ինքնաձիգի պիտույքների համար նախատեսված տարաներ, ականանետի տարբեր տրամաչափերի երկու արկ, տարբեր տրամաչափերի 209 փամփուշտ, հակատանկային նռնակների մեկ պարկ վառոդ, Ֆ1 տեսակի 21 նռնակ, 3 արկ, ձեռքի 2 նռնակ, առանց բռնակների 5 սվին-դանակ, ինքնաձիգի երկու դետալ, 7․62 մմ տրամաչափի 788 փամփուշտ, ինքնաձիգի 10 փամփշտատուփ, որոնցից 3-ի մեջ կային 5,45 մմ և 7,62 տրամաչափի ընդհանուր 74 փամփուշտ: Հայտնաբերված զենք-զինամթերքը առգրավվել է՝ հետագա քննության համար: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |