Թուրքիայի գլխավոր դատախազը մերժել է Իսրայելի ղեկավարության դեմ իսլամիստների հայցը30 ապրիլի 2009 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր դատախազը մերժել է «Մազլում դեր» իսլամամետ կազմակերպության հայցը 19 իսրայելցի քաղաքական եւ ռազմական գործիչներին, ներառյալ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, պաշտպանության նախարար Էհուդ Բարաքին, նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին եւ նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնիին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:Բացի դրանից «Մազլում դերը» պահանջում էր անհապաղ ձերբակալել վերոհիշյալ անձանց, եթե նրանք հայտնվեն Թուրքիայի տարածքում: Բողոքը հղվել է Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» հակաահաբեկչական գործողության ժամանակ ենթադրվող ռազմական հանցագործությունների կապակցությամբ, հաղորդում է AFP-ն: Թուրքիայի, ինչպես եւ շատ այլ պետությունների օրենքները թույլ են տալիս քրեական գործընթացներ վարել թուրքական արդարադատությունից դուրս կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |