Խաղողի 65,000 տ ավելցուկ կա. Մթերող ընկերությունները կսուբսիդավորվեն19 հոկտեմբերի 2023 - 17:19 AMT PanARMENIAN.Net - 2023–ին, ըստ Էկոնոմիկայի նախարարության իրականացրած մոնիթորինգի, խաղողի ավելցուկային քանակն Արմավիրի և Արարատի մարզերում գնահատվում է մոտ 65,000 տոննա։ Կառավարության որոշմամբ խաղող մթերող ընկերությունները կսուբսիդավորվեն։ Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունների կատարումը։ Որոշմամբ առաջարկվում է պահուստային ֆոնդից Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել՝ 870 մլն դրամ՝ 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ և 15,000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման համար: Հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից առնվազն 5 տարի հնացված մինչև 1 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |