FULL COOL. ՀՀ ամենամեծ սառնարանային տնտեսություններից մեկը կարող է ընդունել մինչև 10,000 տ մթերք![]() 20 հոկտեմբերի 2023 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում արդեն 28 տարի FULL COOL սառնարանային տնտեսությունը մթերում ու արտահանում է հայկական բերքը՝ անուշահամ մրգերի համը ներկայացնելով աշխարհին։ FULL COOL-ը Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսություններից է, որը միաժամանակ կարող է ընդունել մինչև 10,000 տոննա մթերք։ Սառնարանային տնտեսության 5 հարկից յուրաքանչյուրում 5 սառնարան կա, որոնցից ամենափոքրը տեղավորում է մոտ 500 տոննա մթերք։ Ընկերությունն ունի իր սեփական բեռնատարները։ Ամեն տարի մի քանի տասնյակ ընկերություններ և ֆերմերներ կարողանում են իրենց մթերքները պահել FULL COOL-ի սառնարաններում՝ իրենց ցանկալի ժամանակահատվածում։ Ընկերությունն արդեն մեկնարկել է նաև սեփական պահածոների արտադրությունը՝ տարատեսակ կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ ու մարինադներ, որոնք արտահանվում են Եվրոպա։ FULL COOL-ը պահածոների ստացման համար մթերքները գնում է հենց գյուղացիներից, իսկ արտադրությունում աշխատում են տեղացիները։ FULL COOL-ի գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը վերազինել է սառնարանները և արտադրությունը համալրել նոր տեխնիկաներով՝ ամբարձիչով, շշալցման, եփման, փաթեթավորման սարքավորումներով։ Ընկերությունն արդեն հիմնել է նաև սեփական ինտենսիվ այգիները։ Մոտ 30 հեկտար տարածքում մոտ ապագայում բերք կտան սալորի և ծիրանի հազարավոր ծառերը։ Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |