Կանադայի ԱԳ նախարարն առաջիկայում կժամանի ՀՀ![]() 20 հոկտեմբերի 2023 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին առաջիկայում կժամանի Հայաստան։ Այդ մասին նա ինքն է ասել՝ պատասխանելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցին, հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։ «Բոլոր, այդ թվում՝ տվյալ հարցերը քննարկման փուլում են։ Ես հստակ արտահայտել եմ Կանադայի դիրքորոշումն Ադրբեջանի առնչությամբ։ Շուտով մեկնելու եմ Հայաստան և տեղում կներկայացնեմ նկատառումները»,–ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներին՝ հավատարմագրերի պատճենն ընդունելու համար: Միրզոյանը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպան, նա իր գործունեությամբ նշանակալի լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, դրանց առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |