«Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» Սեւան քաղաքում կքննարկի բնապահպանական խնդիրներ

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին Սեւան քաղաքում կկայանա Երկրի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման նախաձեռնողն է «Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան», իրականացմանը նպաստում է ԱՄՆ պետդեպարտամենտը:



Միջոցառման նպատակը բնապահպանական խնդիրների մասին երեխաների տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է եւ երիտասարդ սերնդի էկոդաստիարակության խթանումը: Միջոցառմանը կմասնակցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Միջոցառման շրջանակներում կցուցադրվի բնապահպանության թեմայով ֆիլմ, տեղի կունենան բնապահպանական խնդիրներին վերաբերող քննարկումներ Հայաստանի Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների, Գեղարքունիքի մարզային վարչության, դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների, ԲՈՒՀ-երի ուսանողների մասնակցությամբ:



Արդեն 6 տարի գործող «Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» ներկա պահին միավորում է 150 մարդ: Ասոցիացիայի նպատակը Էդմունդ Մասկի ծրագրի շրջանավարտների եւ ամերիկյան բուհերի շրջանավարտների միավորումն է երկրի զարգացման տարբեր ոլորտներում նրանց մասնակցությունը խթանելու համար:



Ապրիլի 22-ը որպես Երկրի օր է նշվում 1970թ.-ից:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---