Վարդանյանի ընտանիքի աջակցությամբ մոտ 200 տ չոր սնունդ կբաշխվի Արցախից բռնի տեղահանվածներին![]() 20 հոկտեմբերի 2023 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը մոտ 200 տոննա բարձր սննդային արժեք ունեցող չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքների: Ըստ հաշվարկների՝ այն կարող է բավարարել չորս հոգանոց ընտանիքի 20-օրյա սննդի պահանջարկը: Մոտ 600,000 դոլար արժողությամբ սննդամթերքը հնարավոր է եղել ձեռքբերել «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի աջակցությամբ: «Այս փուլում, երբ արցախցիները հրատապ կարիքներ ունեն, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ սկսած առօրյա կարիքներից։ Չոր սննդամթերքը, ինչպիսին են մակարոնեղենը, ալյուրի տարբեր տեսակները և բարձրորակ կաթի փոշին, հասանելի կլինեն թիրախային բաշխման համար»,- նշում է գործակալության արցախյան նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը։ Սննդի բաշխումը կիրականացվի պետական կառույցների և բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք ներգրավված են բռնի տեղահանվածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերման գործում: «Մեր գործընկերների և աջակիցների հետ միասին ուրախ ենք օգնել արցախցի տեղահանված ընտանիքներին: Մենք հասկանում ենք, որ երկարաժամկետ, համակարգային և համաձայնեցված մոտեցում է պահանջվում այս չափազանց դժվարին պայմաններում արցախցիների համար կեցության արժանապատիվ հնարավորություններ ապահովելու համար: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ մասնակից լինենք այդ ջանքերին, և ես գիտեմ, որ Ռուբենը շատ շնորհակալ է յուրաքանչյուրին, ով աջակցում է Արցախի ժողովրդին այս դժվարին պահին։ Այս փուլում կենտրոնանալով հրատապ կարիքների վրա՝ մենք նախատեսում ենք առաջիկայում հնարավորություններ ստեղծել կրթության, հմտությունների զարգացման և վերապատրաստման ծրագրերի միջոցով արցախցիների ներուժը զարգացնելու համար»,- նշել է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։ Ռուբեն Վարդանյանի կողմից 2022 թվականին հիմնադրված «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նպատակն ի սկզբանե Արցախի կայուն սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման խթանումն էր: Երբ սկսվեց շրջափակումը, գործակալությունն իր ջանքերը կենտրոնացրեց Արցախի բնակչությանը մարդասիրական օգնության, այդ թվում՝ սննդի մատակարարման, առաջնային առողջապահության և այլ ոլորտներում աջակցության ցուցաբերման խնդիրների վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |