Թուրքիան իր բաժինն է պահանջում Հայաստանի ապագա ԱԷԿ-ու՞մ30 ապրիլի 2009 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Արարատ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ եւ հայ հասարակայնության մասնակցությամբ կայացավ «Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ներկա վիճակը եւ «ճանապարհային քարտեզը» թեմայով քննարկում, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների եւ մտավորականության ներկայացուցիչներ:«Ինչպես ցույց է տվել մեր կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցումը, հայ հասարակայնության ներկայացուցիչներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, շատ անհանգստացած եւ վրդովված են հայ-թուրքական միջպետական բանակցությունների գործընթացով, որն անվանվում է «ֆուտբոլային դիվանագիտություն»,- ասել է «Արարատ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, իշխանությունների հակահայկական քաղաքականության պատճառով հնարավոր է դարձել Հայաստանի կողմից նախապայմանների ընդունումը, որոնք պարտադրվում են Թուրքիայի կողմից: Արմեն Այվազյանը հիշատակեց պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումը, Թուրքիայի այժմյան տարածքների ճանաչումը եւ ընդգծեց Թուրքիայի առանձնահատուկ ուշադրությունը նոր հայկական ԱԷԿ-ի շինարարության նկատմամբ: «Հայաստանի համար շատ վտանգավոր է այն փաստը, որ Թուրքիան ձգտում է դառնալ Հայաստանի նոր ԱԷԿ-ի բաժնետերը: Դա առաջին հերթին սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը»,- հայտարարեց Այվազյանը: Նա նաեւ ընդգծեց, որ ապրիլի 24-ի նախօրեին, երբ ողջ աշխարհի հայությունը սգալու էր Ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ-թուրքական փաստաթղթի ստորագրումը բոլորովին անտեղի էր: Իրենց կարծիքը հայտնեցին նաեւ մտավորականության, տարբեր հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդության ներկայացուցիչները: Քննարկման վերջում ընդունվեց փաստաթուղթ, որի տակ կարող էին ստորագրել բոլոր ցանկացողները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |