Փարիզն ու Երևանը ռազմական մատակարարումների պայմանագիր կկնքեն․ Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

Փարիզն ու Երևանը ռազմական մատակարարումների պայմանագիր կկնքեն․ Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն Le Parisien-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր:

Նա հաստատել է, որ ընդունելու է Հայաստանի իր պաշտոնակից Սուրեն Պապիկյանին, հայտնում է «Ազատությունը»։

«Հոկտեմբերի 23–ին մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը, մասնավորապես՝ կստորագրենք պայմանագիր, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը», –ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը՝ նախարարն ասել է. «Շատ կարևոր է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել էր, թե չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ Լըքորնյուն տեղեկացրել էր, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---