Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:05-ին), ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ, հայտնում է ՀՀ փրկարար ծառայությունը։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքներում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.38⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---