Փորձագետ․ Նոր խաբեություն է՝ զանգում են բանկի կեղծված համարից23 հոկտեմբերի 2023 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է նոր կիբերխաբեության մասին՝ զանգում են բանկի կեղծված համարից։ Այդ մասին ան գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ տարբեր կիբերհանցագործներ սովորել են հայկական հեռախոսահամարներից զանգեր կատարել՝ սա նոր բան չէ, բայց հիմա դա օգտագործում են այն կերպով, որ զանգը կատարում են բանկի կեղծված համարից կամ էլեկտրոնային վճարման համակարգից, հայտնում է Aysor.am-ը։ «Օրինակ, եթե ձեր հեռախոսում ֆիքսված է բանկի հեռախոսահամարը՝ տեսնում եք, որ բանկից են զանգել։ Կեղծ աշխատողն ասում է, որ դուք անվտանգության խնդիր ունեք, հիմա մի կոդ կգա, այդ կոդը մեզ տվեք, մենք ձեզ պաշտպանենք․․․ բնականաբար մարդիկ վախենում են, կոդը գալիս է, տալիս են ու փողերը գնում են»,-մանրամասնել է նա։ Մասնագետը կրկին հիշեցրել է՝ որևէ կոդ որևիցե մեկին չպետք է տալ։ Նա նաև նշել է, որ եթե նման զանգ եք ստանում «բանկից», ձեզ վախեցնում են, ապա անջատեք զանգը, ինքներդ հետ զանգեք բանկ ու ճշտեք ամենը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |