Ավինյան․ Աշխատող ծնողները պետք է կարողանան երեխային մանկապարտեզում երկարօրյա թողնել![]() 23 հոկտեմբերի 2023 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարել է, որ այն ծնողները, ովքեր աշխատում են, պետք է հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում։ «Եկեք այնպես անենք, որ մեկ տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում այս հնարավորությունը ստեղծենք»,– ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Զեկուցվել է, որ 162-ից 85 մանկապարտեզում են գործում երկարօրյա խմբեր, մանկապարտեզ հաճախող 26,500 երեխայից 1000-ն են օգտվում այդ հնարավորությունից։ «2024–ին, վստահաբար, կկարողանանք այնպես կազմակերպել, որ գրեթե 100 տոկոսում այս ծառայությունն ունենանք», - նշել է Ավինյանը։ ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |