Արգենտինայից հատուկ չվերթով օգնություն են ուղարկել բռնի տեղահանվածներին![]() 23 հոկտեմբերի 2023 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայից հատուկ չվերթով հումանիտար օգնություն են ուղարկել բռնի տեղահանված արցախցիներին, հայտնում է Արգենտինայում ՀՀ դեսպանությունը։ «Հոկտեմբերի 21-ին Բուենոս Այրեսից Երևան մեկնեց հատուկ չվերթ, որը տեղափոխում է հումանիտար օգնություն՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար: Թռիչքը կազմակերպել էին Արգենտինայի Արտաքին հարբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի: Դեսպանությունն իր խորին երախտիքն է հայտնում նաև Արգենտինայի հայ համայնքին, բոլոր համայնքային կառույցներին և անհատներին, ովքեր իրականություն դարձրեցին այս հումանիտար առաքելությունն իրենց հայրենանվեր աշխատանքով»,–ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |