Կոլումբիան և Հայաստանն այժմ ավելի մոտ են![]() 23 հոկտեմբերի 2023 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսությունը Երևանի օրվա կապակցությամբ նվեր էր մատուցել քաղաքին և երևանցիներին: Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի հրավերով Հայաստան ժամանած կոլումբիացի հայտնի արտիստ՝ գեղանկարիչ, որմնանկարիչ Օսկար Գոնսալեսը (Գուաչե) Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հանրային տարածքում՝ պատկերել է մի գեղեցիկ որմնանկար, որի հիմքում է տոկունության, հավերժության և հաջողության խորհրդանիշ կոլիբրի թռչունը՝ պատկերված Հայաստանի և Կոլումբիայի դրոշի գույներով: Հայտնի արտիստը Երևանում անցկացրած օրերի ընթացքում համագործակցել է նաև Akneye նախագծի հետ: Համագործակցության շրջանակներում ստեղծվել է Sol Andino (Անդյան արև) աչք-քանդակը, որը պատկերում է Լատինական Ամերիկայի մշակույթը` վառ գունային համադրությամբ: Akneye նախագիծը պարբերաբար հանդես է գալիս նոր համագործակցություններով հայտնի արտիստների հետ, իսկ աչք-քանդակները ցուցադրված են ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ՝ ԱՄԷ-ում Դուբայ և Յաս մոլի ftNFT ֆիջիթալ խանութ սրահներում: Այս համատեղ նախաձեռնությունը Կոլումբիայի և Հայաստանի միջև գործընկերության հաջող օրինակ է, որը հատում է աշխարհագրական սահմանները և խթանում ամուր կապերը երկու երկրների ժողովուրդների միջև: Այսպիսով՝ սա Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսության երկրորդ տեսանելի նախաձեռնությունն է հայ-կոլումբիական հարաբերությունների սերտացման ուղղությամբ՝ անցյալ տարի հյուպատոսությունը հազմակերպել էր կոլումբիական ֆիլմերի փառատոն «Մոսկվա» կինոթատրոնում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |