Բազրփաշ․ Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»![]() 23 հոկտեմբերի 2023 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի ԻԻՀ համար։ «Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցքի» հետ։ «Մենք դեմ ենք դրան։ Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն ու գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», - ընդգծել է Բազրփաշը։ Նրա խոսքով՝ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել։ «Այն ենթակռուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, ուղղված են կայուն խաղաղությանը», - հավելել է իրանցի նախարարը։ Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհի 214․6 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի պայմանագիրը։ ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և իրանական «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության միջև կնքվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |