Երեւանում կայացել է Ֆլորա Մարտիրոսյանի եւ Մայքլ Սթոունի «Կա'նգ առեք, մարդի'կ» ֆիլմի շնորհանդեսը30 ապրիլի 2009 - 22:34 AMT PanARMENIAN.Net - «Հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում»,- ասաց երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մի քանի ամիս առաջ Երեւանում կայացած մամլո ասուլիսին եւ հաղորդեց, որ 2009թ. ապրիլին Հայոց ցեղասպանության մասին փոքր երաժշտական ֆիլմ կներկայացնի հայ հանդիսատեսին:Այսօր կայացավ հայի, թուրքի, հույնի եւ ամերիկացու կողմից Հայոց ցեղասպանության ընկալման մասին պատմող «Կա'նգ առեք, մարդի'կ» 8,5 րոպեանոց ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ստեղծել են երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը, ռեժիսոր Ժիրայր Դադասյանը եւ երգիչ-բանաստեղծ Մայքլ Սթոունը` հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունի եղբայրը: Ֆիլմի շնորհանդեսը կայացավ Ֆլորա Մարտիրոսյանի համերգի շրջանակներում, որին Մայքլ Սթոունը ելույթ կունենա բանաստեղծական իմպրովիզներով: Չի բացառվում նաեւ Շերոն Սթոունի այցը Երեւան: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |