Հայաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարկանիշը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը վերավարկանշել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն` ընկերությանը շնորհելով «Բ» վարկանիշ:

Նախորդ վարկանիշը եղել է «Բ-»:



Ինչպես հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը, վերավարկանշվել են նաեւ «Օնիքս ԳԸ» ՓԲԸ-ն (Գ -), «Կարկոմավտո» ՍՊԸ-ին (Բ -), «Մուրան» ՍՊԸ-ն (Գ+) եւ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն (Գ+):



ԿԲ չի վերավարկանշել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (Գ+-ից Բ-), «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն (Դ+ից Գ+), «Զովք գործարան» ՀՁ ԲԲԸ-ն (Դ+ից Գ -), «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ն (Դ+ -ից Գ -) եւ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ն (Բ-ից Բ +):



ԿԲ դադարեցրել է «Միլլ ԱԳ» ՓԲԸ-ի վարկանշումը (վերջին վարկանիշը` Գ -), քանի որ վերջինս չէր ապահովել վարկանշման պայմանների համաձայն անհրաժեշտ 100 մլն դրամ նվազագույն շրջանառությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---