EasyPay-ի և Armenian Code Academy-ի գործակցությունը՝ արցախցիներին ուսուցման ֆինանսավորում տրամադրելու համար![]() 25 հոկտեմբերի 2023 - 15:24 AMT PanARMENIAN.Net - EasyPay ֆինտեխ ընկերությունը ուրախ է սկսել իր համագործակցությունը Armenian Code Academy-ի հետ, որի հիմքում Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելն է։ Կարևորելով կրթության դերը՝ EasyPay-ը տրամադրում է 11 կրթաթոշակ՝ ACA-ում անվճար սովորելու համար։ Ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել ամենապահանջված դասընթացներին ու ունենալ ներկայում ամենամեծ տարածումն ունեցող մասնագիտությունները շուկայում։ Կրթաթոշակները տրամադրվում են ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի, UI/UX դիզայնի, մեքենայական ուսուցման, տվյալագիտության, տվյալների վերլուծության դասընթացներին մասնակցելու համար։ Դասընթացներն անցկացվում են ինչպես սկսնակ, այնպես էլ խորացված մակարդակներով։ EasyPay-ը հավատում է, որ համագործակցությունը կծառայի իր նպատակին, և մեր հայրենակիցները կկարողանան իրացնել իրենց ներուժը Հայաստանում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |