Պեսկով․ ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ և Ադրբեջանի հետ, էական տեղաշարժ դեռ չկա![]() 25 հոկտեմբերի 2023 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ հակամարտության կարգավորման հարցում նրանց օգնելու նպատակով, սակայն, որևէ էական տեղաշարժ դեռևս չկա: «Դեռ չկա։ Հստակ ընկալում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք առաջընթաց կա Մոսկվան որպես խաղաղության ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցում։ Հոկտեմբերի 25–ին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Որպես պատճառ նա նշել է ժամանակի սղությունը։ Photo. Reuters
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |