Երևանում բացվել է Կանադայի դեսպանությունը![]() 25 հոկտեմբերի 2023 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։ Դրոշը բարձրացրել են Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին և ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն։ Արարողությանը ներկա էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Ժոլին Հայաստանում է երկօրյա պաշտոնական այցով։ Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին Ժոլին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։ Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։ Ընթերցեք նաև․ Կանադայի ԱԳ նախարար․ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |