Նախարար․ Ֆրանսիան ՀՀ և հայերի կողքին է![]() 26 հոկտեմբերի 2023 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X–ի իր միկրոբլոգում գրել է, որ իր երկիրը Հայաստանի և հայերի կողքին է։6 «Մեր մշտական և վճռական աջակցությունն անդրդվելի է»,– գրել է նա։ Նա նաև տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի Փարիզ այցից և համատեղ ասուլիսից: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |