Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է![]() 26 հոկտեմբերի 2023 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Փաշինյանը հոկտեմբերի 26–ին կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված է նաև նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Իռրակլի Ղարիբաշվիլիի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |