Հասմիկ Աղաբաբյանը արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում կայացած սուսերամարտի միջազգային մրցաշարում30 ապրիլի 2009 - 23:24 AMT PanARMENIAN.Net - Պատանի հայ սուսերամարտիկները հաջող ելույթ են ունեցել միջազգային մրացաշարում, որ անցնում էր ապրիլի 24-28-ը Անթալիայում: Մրցաշարին մարզիկներ են մասնակցել 12 երկրներից: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ, այդ թվում` Հասմիկ Աղաբաբյանը, Աստղիկ Մարտիրոսյանը, Ստեփան Ղազանչյանը եւ Հայկ Սապոշնիկովը: «Այս երեխաներն առաջին անգամ էին մասնակցում միջազգայիրն մրցաշարին եւ շատ հաջող հանդես եկան: 13-ամյա Հասմիկը հասավ եզրափակիչ, սակայն պարտվեց եգիպտացի մարզուհուն եւ արծաթե մեդալ նվաճեց: Իսկ մյուս չորսը, չնայած որ մրցանակային տեղեր չեն զբաղեցրել առաջին անգամվա համար լավ են ելույթ ունեցել»,-ասել է Մադոյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |