Կանադան 2 դիտորդ կուղարկի ՀՀ՝ միանալու ԵՄ առաքելությանը26 հոկտեմբերի 2023 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Կանադան շատ կարճ ժամանակահատվածում 2 դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը: Այդ մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Ջերմուկ էր այցելել նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, երկու դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են Հայաստան։ Կարծում ենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,- ասել է Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը։ Փոխնախարարն ասել է, թե Ջոլին շեշտել է՝ Կանադայի համար կարևոր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Կանադայի արտաքին գործերի նախարարն այցելել է Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր, ծանոթացել այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանին առկա իրավիճակին։ Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և տվյալներ փոխանցել այդ հատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |