Ֆրանսիայի մշակույթի նախարար․ ԼՂ-ում մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների բազա ունենք26 հոկտեմբերի 2023 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնական հայց է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերել թույլտվություն՝ ֆիզիկապես այցելելու Լեռնային Ղարաբաղի տարածքներ և արձանագրելու բոլոր այն պատմամշակութային արժեքները, որոնք հայկական են, որպեսզի նույնականացվեն։ Նա նշել է, որ Ֆրանսիան ԼՂ-ում մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների բազա ունի, հայտնում է Aysor.am-ը։ Նախարարը նշել է, որ այսօր իր պատվիրակության կազմում ՀՀ-ում է գտնվում նաև Վալերի Ֆրելանը, որը հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրենն է։ «ԱԼԻՖ ընկերությունը կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ լուսանկարել, և արդեն գոյացել է տվյալների բազան, այն ամենի մասին՝ ինչ է մնացել և ինչ վիճակում է գտնվում, այսինքն՝ նմուշների աղավաղված վիճակը։ Ֆրանսիան ԱԼԻՖ-ի օգնությամբ դա ի կատար է ածել», - ասել է նա։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Արցախի տարածքում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |