Զախարովա․ ՀՀ ժամանակավոր հավատարմատարն ԱԳՆ է կանչվել26 հոկտեմբերի 2023 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հոկտեմբերի 25–ին ՌԴ–ում Հայաստանի ժամանակավոր հավատարմատարն ԱԳՆ է կանչվել։ Նա հավելել է, որ դիվանագետին մատնանշել են, որ երկրի տեղեկատվական տարածքում, այդ թվում հանրային հեռուստատեսությունում, իշխանությունների կողմից վերահսկվող ԶԼՄ–ներում և Տելեգրամ ալիքներում շարունակվող «սանձարձակ հակառուսական արշավն աընընդունելի է», գրում է ՌԻԱ Նովոստին։ «Նրա ուշադրությունը հրավիրել են առավել աընդունելի հրապարակումների վրա՝ ՌԴ ղեկավարության, ՌԴ դիվանագետների և խաղաղապահների հասցեին, որոնք «իրենց կյանքն են վտանգում և զոհում հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության», Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր է հանձնվել։ «2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ ՌԴ կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակված մոտ 1 ժամ տևողությամբ հաղորդման ընթացքում կոպիտ արտահայտություններ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |