Կանադայի ԱԳ նախարարի գրառումը՝ Ծիծեռնակաբերդ այցից հետո․ Հիշում ենք և պահանջում

Կանադայի ԱԳ նախարարի գրառումը՝ Ծիծեռնակաբերդ այցից հետո․ Հիշում ենք և պահանջում

PanARMENIAN.Net - Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Ծիծեռնակաբերդ այցից և գրառում արել, որն ավարտվում է հայատառ՝ «Հիշում ենք և պահանջում» արտահայտությամբ։

Ժոլին Երևանում էր երկօրյա այցով։

«1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել է ավելի քան 1․5 միլիոն հայ: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք հարգել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը»,– ասվում է գրառման մեջ։

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---