ԵՄ առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՀՀ սահմանամերձ շրջանների անվտանգությունը

ԵՄ առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՀՀ սահմանամերձ շրջանների անվտանգությունը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ: Նրանք քննարկել են անվտանգության ուժեղացումը ՀՀ սահմանամերձ շրջաններում։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։

«Նրանք քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և անվտանգության ուժեղացումը սահմանամերձ շրջաններում»,- ասվում է գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---