Ըստ Բաքվի՝ Ֆրանսիայի հայտարարությունները Ղարաբաղի մշակութային ժառանգության մասին նրա «ոչ անաչառ լինելու վկայություն են»

Ըստ Բաքվի՝ Ֆրանսիայի հայտարարությունները Ղարաբաղի մշակութային ժառանգության մասին նրա «ոչ անաչառ լինելու վկայություն են»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակիի Երևանում արված հայտարարությունները դժգոհություն են առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է թե ֆրանսիական կողմի հայտարարությունները Ղարաբաղի մշակութային ժառանգության մասին նրա «ոչ անաչառ լինելու վկայություն են»։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի խոսել է Լեռնային Ղարաբաղում հուշարձաններին և պատմական կոթողներին սպառնացող վտանգի և դրանք պաշտպանելու անհրաժեշտության մասին։ Նա ասել է, որ Ֆրանսիան ԼՂ-ում մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների բազա ունի

Հաջիզադեն կոչ է արել ֆրանսիական կողմին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել նման սադրիչ հայտարարությունները», գրում է APA-ն։

«Ադրբեջանի տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը, անկախ ծագումից, կրոնական կամ աշխարհիկ պատկանելությունից, մարմնավորում է ադրբեջնական ժողովրդի մշակութային բազմազանությունը, որը գնահատում և պաշպանում է Ադրբեջանը»,–ասել է Հաջիզադեն։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնական հայց է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերել թույլտվություն՝ ֆիզիկապես այցելելու Լեռնային Ղարաբաղի տարածքներ և արձանագրելու բոլոր այն պատմամշակութային արժեքները, որոնք հայկական են, որպեսզի նույնականացվեն։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---