ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

PanARMENIAN.Net - Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող World Travel Awards մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն Brandy Distillery Tour 2023 մրցանակի։

2022-ի ընթացքում ARARAT թանգարանը նվաճել է երկու մրցանակ՝ նշանավորելով իր գերազանցությունը ոլորտում՝ նախ ճանաչվելով որպես Եվրոպայի լավագույն Brandy Distillery Tour 2022 թվականին, այնուհետև արժանանալով նույն անվանակարգի աշխարհի լավագույն Brandy Distillery Tour 2022 մրցանակին:

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---