Արցախցիները դիմել են ԿԽՄԿ–ին՝ խնդրելով օգնել վերահուղարկավորելու հարազատներին![]() 30 հոկտեմբերի 2023 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Արցախից բռնի տեղահանված հայերը դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցում օգնության խնդրանքով: Այդ մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։ Արցախցիները հոկտեմբերի 30–ին այդ խնդրանքով դիմել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակին։ «Շատերը կարծում են, որ ադրբեջանցիները ոչնչացնելու են Լեռնային Ղարաբաղի զինվորական հուշահամալիրները»,–գրել է նա։ Վանյանը նաև նշել է, որ սեպտեմբերի մեկօրյա պատերազմից հետո եղել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղի լուսանկարներ է հրապարակել։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախ տարածքներում, գյուղերում գերեզմանոցներից շատերն ավեիրվել և ոչնչացվել են, արցախցի ազատամարտիկներին նվիրված հուշարձանները պղծվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |