ՀՀ քաղաքացիները կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ բացել ռուսական բանկերում![]() 30 հոկտեմբերի 2023 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել պարզեցնել բանկային հաշիվների բացումը 25 պետության ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր տեղակալների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԴ կառավարության կայքը։ «Ստորագրված կարգադրությունը սահմանել է այն 25 երկրի ցանկը, որոնց քաղաքացիները և իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ կամ ավանդներ բացել ռուսական բանկերում»,–ասել է նա։ Այս հնարավորությունը վերաբերում է Հայաստանին, Ալժիրին, Ադրբեջանին, Բելառուսին Ղազախստանին, Բրազիլիային, Հնդկաստանին, Չինաստանին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային և մի շարք այլ երկրներին։ «Դրա համար օտարերկրյա քաղաքացիները մինչ Ռուսաստան մուտք գործելը պետք է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն իրենց երկրում գտնվող վարկային հաստատություն: Ժամանելուց հետո նրանք կկարողանան վճարումներ կատարել մեր բանկերում»,–ասել է Միշուստինը։ Նա հավելել է, որ դա շատ հարմար է բոլորի համար, ովքեր ժամանում են ՌԴ՝ զբոսաշրջիկների, գործարարների։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |