ԵԱՀԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետաքննել Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելը 1 մայիսի 2009 - 01:56 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշթին կոչ է անում Հայաստանի իշխանություններին անմիջապես հետաքննություն անցկացնել Armenia Today տեղեկատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելու գործի վերաբերյալ: «Հետաքննության արդյունքների բացակայությունը լրագրողների հանդեպ մահափորձի գործերում ստեղծում են անպատժելիության մթնոլորտ եւ կարող են հրահրել ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ նմանատիպ գործողությունների կրկնություն»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված Միկլոշ Հարաշթիի նամակում:ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչն անհանգստություն է արտահայտել կապված նրա հետ, որ Հայաստանում շարունակվում են տեղի ունենալ լրագրողների նկատմամբ մահափորձեր, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Ապրիլի 30- գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today տեղեկատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ: Մահափորձը կատարվել է շենքի մուտքի մոտ, որտեղ բնակվում է Կիվիրյանը, տեղական ժամանակով 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծի են ենթարկել, հետո կրակել են գլխին: Կիվիրյանի կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |