ԱՄՆ–ն մտահոգված է Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպան Իբադօղլուի առողջական վիճակով 1 նոյեմբերի 2023 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ–ն հերթական անգամ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող իրավապաշտպան և քաղաքական ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին։ Իբադօղլուն բավականին հայտնի տնտեսագետ է։ 2021–ից նա հանդիսանում է Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի գիտաշխատողը։ 2023–ին Իբադօղլուն պետք է սկսեր իր աշխատանքը Դրեզդենի Տեխասի համալսարանում, սակայն հուլիսի 23–ին ձերբակալվել է Բավքի արվարձանում՝ դրամանենգության մեղադրանքով, որն ինքը Իբադօղլուն կտրականապես ժխտում է։ «Մենք նախկինի պես մտահոգված ենք նրա կալանքով և առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ լուրերով»,–ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, գրում է Turan-ը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել մարդու իրավունքները և բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները ըստ սեփական սահմանադրության և միջազգային պարտավորությունների։ Մենք այդ մասին հստակ ենք հայտարարել, ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր կարգով»,–ասել է Միլլերը։ ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան և ԵՄ–ն բազմիցս կոչ են արել ազատ արձակել Իբադօղլուին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |