Վարչապետի աշխատակազմի փոխղեկավարը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ցանկացած միջոցառում կենսական անհրաժեշտություն է![]() 1 նոյեմբերի 2023 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգը, որը հետաձգվեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և Արցախի հայաթափման պատճառով: Հարցին, թե կենսական անհրաժեշտությո՞ւն էր այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում` Խաչատրյանն արձագանքել է. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛», հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է՝ ամեն ինչ արվում է, որ համերգը կայանա։ «Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա», - ասել է նա: Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին։ ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր` Սնուփ Դոգի գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար: Photo. AP Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |