Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը![]() 1 նոյեմբերի 2023 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Պրոֆեսոր Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը, հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայ առաքելական եկեղեցու որոշմամբ, նոյեմբերի 1-ից «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Գերասիմի Չարչյանը»,-նշված է հաղորդագրության մեջ: Նշանակման մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև ինքը՝ Չարչյանը։ «Այսուհետ նույնպես շարունակելու եմ իմ անվճար խորհրդատվությունն անցկացնել իմ բուժառուների ու իմ մասնագիտական աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց հետ»,–գրել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ։ Չարչյանը մեկնաբանել է իր այդ քայլը` բացատրելով, որ ցանկանում է մասնագիտական ոլորտ վերադառնալ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |