Լեմկինի ինստիտուտ․ Առաջիկա օրերին կամ շաբաթներին Ադրբեջանի կողմից ՀՀ ներխուժման վտանգ կա 1 նոյեմբերի 2023 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ամենաբարձր` կարմիր ազդանշան է հայտարարել առաջիկա օրերին կամ շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման տագնապալի հավանականության վերաբերյալ։ Նշվում է, որ Ադրբեջանը վաղուց է «տենչում» Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես դեպի Նախիջևան տանող և Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքի» անցկացման վայր: «Հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները տարածաշրջանում, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքի բռնագրավումը, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում արմատացած ցեղասպան հայատյացությունը, ադրբեջանական ներխուժումը ցեղասպանության վերածվելու վտանգավոր մեծ ռիսկեր է պարուակում»,–ասվում է հայտարարության մեջ։ Ինստիտուտը նաև հիշեցնում է աշխարհին, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում։ «Ինչպես եղավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին բռնազավթման ժամանակ, ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագությունների և տարածքներից բնիկ ժողովրդների բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացմանը»,-ասված է ի հայտարարության մեջ։ Նշվում է, որ թեև Ադրբեջանի պաշտոնյաները վերջերս չեն խոսում Սյունիքով միջանցք ստանալու մտադրության մասին, այնուամենայնիվ, անհանգստանալու մի քանի պատճառ կա: «Արցախի հայկական տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, որը հանգեցրեց հայ խաղաղ բնակիչների դաժան սպանություններին և գրեթե ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնորեն իր հայացքն ուղղեց Հայաստանի ամենահարավային Սյունիքի մարզին, որը նա համարում է իր սեփական տարածքը՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Նշվում է, որ Ադրբեջանը սկսել է ռազմական ուժեր կուտակել Հայաստանի հետ սահմանների երկայնքով, այդ թվում Նախիջևանի անկլավում, որը սահմանակից է Թուրքիային: Լեմկինի ինստիտուտը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների շարք է անցկացրել, ինչպես 2020 թվականի սեպտեմբերին Արցախ/Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց մի քանի շաբաթ առաջ: «Վտանգի այս կարմիր նախազգուշացումները հուշում են, որ Ադրբեջանը, պատրաստվելով հնարավոր ներխուժման, միաժամանակ փորձում է ահաբեկել Հայաստանին, որ վերջինս զիջի հողի վրա իր իրավունքը՝ այդպիսով փորձելով խուսափել ներխուժումից», - ասվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 6-ին ԵՄ-ում Հայաստանի դեսպանի թեկնածու Տիգրան Բալայանը զգուշացրել էր, որ Հայաստանում կարծում են, որ ադրբեջանական ներխուժում կարող է տեղի ունենալ «շաբաթների ընթացքում»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս մի խումբ ամերիկացի օրենսդիրների նմանատիպ սպառնալիքների մասին էր խոսել։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |