Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան![]() 1 նոյեմբերի 2023 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին լրագրողներին է ասել ԳԴՀ ԱԳ նախարարության ներկայացուցիչը Բեռլինում։ Նոյեմբերի 3–ի առավոտյան նախարարը կմեկնի Հայաստան, որտեղ հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա նաև կայցելի Լեռնային Ղարաբաղից փախստակնների տեղակայման կենտրոն, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նոյեմբերի 4–ին նա կմեկնի Ադրբեջան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև “քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ”։ «ԳԴՀ–ն հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման օգտին»,–ասել է Գերմանիայի ԱԳ ներկայացուցիչը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |