Հրանտ Բագրատյանի դեմ քրգործ է հարուցվել![]() 2 նոյեմբերի 2023 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ քրգործ է հարուցվել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Սիրելի ֆեյսբուքյան հանրություն, մամուլի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել։ Այդ գործով առաջին դատական նիստը կկայանա 2023թ նոյեմբերի 10-ին ժամը 16։00»,–ասվում է գրառման մեջ։ Նա դիմել է ԶԼՄ ներկայացուցիչներին` նշելով, որ եթե ցանկանում են մանրամասներ իմանալ, կարող են ներկա լինեն դատական նիստին։ Բագրատյանը մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ, գրում է «Ա1+»–ը։ Նշվում է, որ կոչերը հնչեցվել են 2023-ի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ։ ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |