Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են 2 նոյեմբերի 2023 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն առաջնային հրապարակային առաջարկի միջոցով հաջողությամբ ավարտվել է․ մոտ 1000 ներդրող դարձել է Team-ի բաժնետեր։ Ընկերությունն ամբողջությամբ տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, որոնք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո կլինեն ազատ շրջանառության մեջ․ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան գնել կամ վաճառել դրանք։ «Մեր թիմը հաջողությամբ իրականացրեց մտածողություն փոխող ևս մեկ նախագիծ։ Հայաստանում տելեկոմ ոլորտի զարգացումը մեր առաջնահերթությունն է և, ուրախ եմ, որ դրան ուղղված բոլոր ռազմավարական ծրագրերի իրագործմանն այսուհետ կմասնակցեն նաև մեր նոր բաժնետերերը»,-նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։ Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծել է. «Արժեթղթերի շուկայում լինելով ակտիվ դերակատար` մենք մշտապես նպաստել ենք ոլորտի զարգացմանը և չէինք կարող անմասն մնալ նման պատմական իրադարձությունից: Team-ի և Ամերիաբանկի արդյունավետ համագործակցության արդյունքում իրականացվել է բաժնետոմսերի բարեհաջող տեղաբաշխում ու ձևավորվել է ներդրողների դիվերսիֆիկացված կազմ, ինչը կարևոր նախադրյալ է երկրորդային ակտիվ շուկա ունենալու համար»: Ընկերության բաժնետերեր են դարձել հարյուրավոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք, էական ծավալի ներդրումներ են իրականացրել ինստիտուցիոնալ ներդրողները։ Վերջիններից է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը, որն իր առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում։ Այս գործարքի շնորհիվ ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դարձել է Team Telecom Armenia-ի բաժնետեր։ Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ամբողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի կառուցմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |