Փաշինյան. Մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու 2 նոյեմբերի 2023 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով»,-ասել է նա։ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին, իսկ գործադիրի խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպի, հայտնում է Panorama.am-ը։ «Այստեղ նաև մեզ բոլորիս՝ Կառավարությանը և պետական մարմիններին, պետք է հնարավորինս արագ աշխատել, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք»,-հայտարարեց գործադիրի մարմնի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով, որ արցախցիները ըմբռնումով են մոտենում, որ իրավական տեսանկյունից ամեն ինչ ճշգրիտ պետք է լինի: «Հետագայում արդեն նաև քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,-հայտնել է Փաշինյանը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկել է թիվ հրապարակել, թե քանի բռնագաղթած արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ այդ թվերը չունի և առաջարկել է Հումանիտար կենտրոնի ասուլիսների ժամանակ հնչեցնել թվերը: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |