ՌԴ–ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել 2 նոյեմբերի 2023 - 17:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ–ն պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կրկին ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք առաջիկայում ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Ըստ նրա, Մոսկվան ողջունում է ցանկացած շփում, որը նպաստում է Բաքվի և Երևանի միջև լարվածության նվազմանը։ «Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզ են մնում եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են 2020-2022թթ․։ Այն ներառում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակում Հարավային Կովկասում»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հոկտեմբերի 26–ին ևս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը, քաղաքական կամքի առկայության դեպքում, պատրաստ է ընդունել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ հետագայում եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու հեռանկարով։ Հոկտեմբերի 26–ին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մուխրանիում՝ Թբիլիսիի արվարձանում: Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |