Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից․ Նա կլինի տնային կալանքի տակ 2 նոյեմբերի 2023 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանքը երկու ամիս ժամկետով համակցված գրավով։ Գրավի չափ է սահմանվել 2 մլն դրամը, հայտնում է Sputnik Արմենիան։ Դատավոր Մասիս Մելքոնյանը նշել է, որ նոյեմբերի 2–ից սկսած Գալեյանը չի կարող լքել իր բնակության վայրը։ «Նա չի կարող իր տանը հյուրընկալել այլ անձանց, բացառությամբ պաշտպաններ Վահան Հովհաննիսյանի և Վահան Գևորգյանի»,– ասել է դատավորը։ Դատական նիստից հետո դատարանի բակում Գագիկ Գալեյանը նշել է, որ իր համար խափանման միջոցի փոխելը անսպասելի էր։ «Ես համոզված եմ, որ ինձ կալանքի տակ էին պահում, որովհետև հանձնում էին Արցախը, որովհետև իրենց, այս երկրում, միայն հերոսածին ծնողներն են խանգարում»,– ասել է նա։ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |