ՌԴ Դաշնության խորհրդում ասել են՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ հետ համաձայնագիր չի կնքվի

ՌԴ Դաշնության խորհրդում ասել են՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ հետ համաձայնագիր չի կնքվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ։ Այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ «Սոլովյով Live»-ի եթերում մեկնաբանելով Հռոմի ստատուտի պահանջները շրջանցող միջպետական համաձայնագիր կնքելու Հայաստանի իշխանությունների առաջարկը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Կարծում եմ, որ մեր և Հայաստանի միջև ՄՔԴ-ի հետ կապված լրացուցիչ պայմանավորվածություն չի լինի։ Մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը։ Ինչո՞ւ պետք է այս հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր քննարկենք»,- ասել է նա։

«Եվ եթե մենք ցանկանում ենք հետագայում էլ ապրել խաղաղ, բարիդրացիության պայմաններում, միմյանց օգնություն և փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու իրենց որոշումը»,–ասել է Ջաբարովը։

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց, որ ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում են «բացարձակապես ոչ բարեկամական քայլ»։ Նա նաև տեղեկացրել է, որ Մոսկվան որոշակի առաջարկներ է ներկայացրել Երևանին, «սակայն դատելով իրավիճակից՝ Երևանում կա՛մ դեռ մտածում են դրանց ուղղությամբ, կա՛մ որոշել են մերժել»։ Պաշտոնական Երևանը արձագանքել է Հռոմի ստատուտի վավերացման հարցով ՌԴ-ից ստացված առաջարկներին։

Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրին վերաբերող հարցերում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---