Գերասիմ Վարդանյանը հրաժարվել է մանդատից․ Հաջորդը «Հայաստան» դաշինքի ցուցակում Լևոն Քոչարյանն է

Գերասիմ Վարդանյանը հրաժարվել է մանդատից․ Հաջորդը «Հայաստան» դաշինքի ցուցակում Լևոն Քոչարյանն է

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հայտնում եմ, որ լինելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ՝ անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի՝ այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում»,–գրել է նա։

Վարդանյանը ԿԸՀ ներկայացրած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ընտրական ցուցակում 49-րդ համարն էր։ Ըստ այդմ՝ մանդատը կփոխանցվի ցուցակի հաջորդ համար Լևոն Քոչարյանին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն, հայտնում է Aysor.am-ը։

Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է։

Ավելի վաղ Արմեն Չարչյանն էր հայտարարել, որ վայր է դնում մանդատը։ Նա իր քայլը բացատրել է մասնագիտական ոլորտ վերադառնալու ցանկությամբ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---