ԱԳ փոխնախարար․ Դիտարկում ենք դիտորդների քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում 3 նոյեմբերի 2023 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԵՄ-ի հետ նախատեսվող նոր պայմանագրի ստորագմանը, ասել է, որ դիտարկում են դիտորդների քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում։ Փոխնախարարը հստակեցրել է, որ խոսքն անզեն դիտորդների մասին է: «Պայմանագիրը դիտորդների կարգավիճակի մասին է, որը ներառում է բուժօգնությունը, փոխադրամիջոցների օգտագործումը և այլն: Մանդատի ուժեղացումն այս պահին դիտարկում ենք որպես այդ քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում»,- հայտարարել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ փաստաթուղթը բանակցային փուլում է: «Մանրամասները չեմ կարող ասել, բայց ընդլայնումն առաջնային հարց է»,-հայտարարել է Պարույր Հովհաննիսյանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ այդ հարցում դրական արձագանքներ կան ԵՄ-ից և անդամ երկրներից: ԵՄ դիտորդական առաքելությունը նոյեմբերի 1–ին Եղեգնաձորում նոր գրասենյակ է բացել՝ տեղեկացնելով՝ պարեկների թիվն այս պահին հասնում է 1000-ի, դիտորդներինը՝ 100-ի։ Ռիտերը տեղեկացրել է, որ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան և որ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն աշխատանքը սկսել է 2023 թվականի փետրվարից՝ երկու տարի ժամկետով։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |