ԱՄՆ Արլինգթոն քաղաքում կկայանա Ալան Հովհաննեսի հիշատակին նվիրված մարաթոն 1 մայիսի 2009 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ ամերիկյան կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի 100-ամյակին նվիրված Մասաչուսեթս նահանգի Արլինգթոն քաղաքում մայիսի երկուսին տեղի կունենա միջոցառումների շարք: Հոբելյանի շրջանակներում կկայանա Ալան Հովհաննեսի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: «Արլինգթոն թաուն հոլլում» տեղի կունենա անվճար համերգ, ինչպես նաեւ մարաթոն Նյու-Հեմպշիրից մինչեւ Ալան Հովհաննեսի հարազատ տուն:Մարաթոնը կգլխավորի Մարտին Բերկովսկին, որի երաժշտական զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Ալան Հովհաննեսի հետ բազմամյա շփումը, ինչի շնորհիվ Մարտին Բերկովսկին այսօրվա դրությամբ համարվում է կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն գիտակներից մեկը: «Բոլոր մարդիկ եղբայրներ են» մարաթոնը կանցնի Մոնադնոկ լեռան մոտով, որը, կոմպոզիտորի գրությունների համաձայն, նա սիրում էր բարձրանալ ամեն օր ցերեկային եւ երեկոյան համերգների արանքում: Ալան Հովհաննեսի հայրը` Հարություն Չակմակչյանը, Հարվարդի համալսարանի շրջանավարտ էր, Տաֆտ համալսարանի դասախոս եւ հայ-անգլերեն բառարանի հեղինակ: Մինչեւ խոր ծերություն Հարություն Չակմակչյանը հայտնի էր ամենօրյա երկար զբոսանքների հանդեպ իր սիրով: Ազգությամբ հայ ամերիկյան կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը (1911-2000) համարվում է 67 սիմֆոնիաների եւ 434 օպուսների հեղինակ , որոնք հիմնականում ասիական երաժշտական գործիքների համար են գրված: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |