Հայաստանը հայտ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը հյուրընկալելու համար

Հայաստանը հայտ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը հյուրընկալելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ-ն պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովում։

Նոյեմբերի 4-5-ը Գևորգյանը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։

Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ խաղաղության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության տարածման և ամրապնդման ուղղությամբ։

Վահե Գևորգյանը Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովում խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների մասին։

«Այս իրավիճակում, երբ ավելի քան 100,000 հայ տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից, անհրաժեշտ է միջազգային մակարդակով անհապաղ միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար»,– ասել է փոխնախարարը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---